Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ պատգամավորների պարգևավճարների գործող համակարգում փոփոխություններ չեն նախատեսվում։
Նրա խոսքով՝ պարգևավճարների համակարգը հիմնված է կառավարության կողմից ներդրված կատարողականի գնահատման մեխանիզմի վրա, որի մաս է կազմում նաև Ազգային ժողովը։
Անդրադառնալով աշխատավարձից հրաժարվելու հնարավորությանը՝ Ռուբինյանը նշել է, որ օրենքով նման մեխանիզմ չկա․ պատգամավորը պարտավոր է ստանալ իր աշխատավարձը, իսկ հետագայում կարող է այն տնօրինել իր հայեցողությամբ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները եկամտի այլ աղբյուր չունեն։ Եթե հարուստ լինեի, գուցե հրաժարվեի աշխատավարձից»,- ասել է Ռուբինյանը։