Կինս «Հայփոստի» ամենացածր վարձատրվող տնօրենն է եղել. Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հերքել է պնդումները, թե միջամտել է կնոջ՝ «Հայփոստ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակմանը։

Նա նշել է, որ իր կինը մինչև տնօրեն նշանակվելը հինգ տարի աշխատել է «Հայփոստ»-ում՝ զբաղեցնելով վարչության ղեկավարի պաշտոնը, իսկ այնուհետև մրցույթով ընտրվել է ընկերության գլխավոր տնօրեն։

Կոնջորյանի խոսքով՝ ինքը որևէ առնչություն չի ունեցել մրցութային գործընթացին, քանի որ ընտրությունն իրականացրել է անկախ մրցութային խորհուրդը, որի կազմում ինքը չի եղել։

Անդրադառնալով աշխատավարձի վերաբերյալ քննադատություններին՝ Կոնջորյանը հայտարարել է, որ իր կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր վարձատրվող տնօրենն է եղել, իսկ նախկին տարիներին ընկերության ղեկավարներն ու անգամ որոշ ստորաբաժանումների ղեկավարներ ավելի բարձր աշխատավարձ են ստացել։

Նա նաև կարծիք է հայտնել, որ թեման ակտիվորեն բարձրացվել է իր՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվելու ֆոնին։

Leave a Comment