Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Եմենի հարցը կապված է երկրի հետ։
«Մենք արդեն ասել ենք, որ Եմենի հարցը պետք է լուծվի երկխոսության միջոցով։ Իրանի հետ ցանկացած հարց կապելը պատասխանատվությունից խուսափելու մի ձև է», – ասել է Բաղային։
Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պատասխանատու են տարածաշրջանում առկա խնդիրների համար։
«Տարածաշրջանում և դրանից դուրս տեղի ունեցող ամեն ինչի համար պատասխանատվությունը նախևառաջ ԱՄՆ-ի վրա է, ապա նրանց, ովքեր համագործացում են ագրեսորի հետ»,- ասել է նա։
