«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ խմբակցությունը չի մասնակցելու Ազգային ժողովում նախատեսված փակ քվեարկությանը։
Նա նշել է, որ եթե իշխանությունն իսկապես ցանկանում է, որպեսզի Ազգային ժողովը որպես ինստիտուտ կայանա և գործի բնականոն, ապա պետք է միջնորդեր, որպեսզի պատգամավոր Արթուր Սարգսյանը ներկա գտնվեր նիստին։
«Եթե դուք իսկապես կարծում եք, որ Ազգային ժողովը որպես ինստիտուտ պետք է կայանա, ապա պետք է միջնորդեիք, որ այսօր Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանն այստեղ գտնվեր»,- ասել է Գրիգորյանը։
Ելույթի ավարտին նա հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում կողմ քվեարկել, ինչպես նաև նշել է, որ ամբողջ «Հայաստան» դաշինքը չի մասնակցելու փակ քվեարկությանը։