Պնդելով, թե Քըլըչի հետ բանակցելն իրեն միայն ցավ ու տառապանք է պատճառել՝ «Լամա Ռուբոն» բացահայտել է, թե ինչու է այդ ինքնազոհողությանը գնացել՝ ասելով. «…որովհետև ես ինձ խոստացել եմ, որ ես պետք է անեմ ամեն ինչ, որ երբևիցե չկրկնվի այն իրավիճակը, որ Հայաստանը հայտնվի պատերազմի մեջ, որում Թուրքիան կլինի Հայաստանի դեմ և որում թուրքական զինատեսակները կկրակեն հայ զինվորի վրա: Ես ինքս ինձ խոստացել եմ, որ ես դա պետք է անեմ և եթե դա պետք է նշանակեր, որ պետք է ինձ վիրավորեն, պետք է պիտակավորեն, ես դրան պատրաստ եղել եմ, հիմա էլ եմ պատրաստ»:
Նախ միանգամից արձանագրենք, որ Ռուբինյան Ռուբիկը ստում է. իր կամքն այս հարցում խիստ երկրորդական է եղել այնպես, ինչպես Նիկոլի կամքը՝ նույն այս ՔՊ-ականին ԱԺ նախագահի նշանակման գործում, քանի որ երկու դեպքում էլ Քըլըչն է հանդես եկել «ասիչի» դերում:
Մյուս կողմից՝ խիստ կասկածելի է թվում Ռուբիկի անկեղծ խոստովանությունը՝ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների վեաբերյալ. իրականում նրա միսիան ոչ թե հայ-թուրքական բախումը կանխելն է, այլ առհասարակ բախման առիթ չստեղծելը, իսկ թե ինչպես կարող է դա տեղի ունենալ, հրաշալիորեն ցույց է տվել Նիկոլը. Հայաստանը պետք է դառնա Իլհամի բոստանը՝ զուրկ որևիցե իրական սուբյեկտայնությունից, պետք է դառնա թուրքական շահերի սպասարկուներից մեկը՝ այդ հարցում գերազանցելով նույնիսկ Ադրբեջանին: Ա՛յ հենց սա երաշխավորելն է ռուբոների առաքելությունը, որն էլ նրանք սրբորեն կատարելու են մինչև վերջ, եթե ՔՊ-ն կարողանա մարսել կեղծված ընտրությունների արդյունքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: