20-ամյա ֆուտբոլիստը մահացու վթարի է ենթարկվել


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արգենտինայում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է «Atlético y Sociedad Argentinos del Norte» ֆուտբոլային ակումբի 20-ամյա խաղացող Սանտյագո Նիկոլաս Կորացան։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ին՝ Սերվանտես քաղաքի մերձակայքում։ Նախնական տվյալներով՝ երիտասարդի վարած ավտոմեքենան կորցրել է կառավարումը և մեծ արագությամբ բախվել ճանապարհային սյանը։ Հարվածի ուժգնությունից Կորացան դուրս է շպրտվել մեքենայից։

Ֆուտբոլիստին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Սանտյագո Կորացան իր ֆուտբոլային ուղին սկսել էր «Դեպորտիվո Ռոկայում» և համարվում էր Ռիո Նեգրո նահանգի ամենահեռանկարային երիտասարդ խաղացողներից մեկը։ Նրա մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել ինչպես նախկին և ներկայիս ակումբները, այնպես էլ թիմակիցներն ու մարզական հանրության ներկայացուցիչները։

Ոստիկանությունը շարունակում է հետաքննել վթարի հանգամանքները՝ պարզելու ողբերգության ճշգրիտ պատճառը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment