
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «9-րդ գումարման ԱԺ-ն մեկնարկեց։ Ընդդիմադիր պատգամավորի մանդատը հարմարավետություն չէ, այլ լուրջ պատասխանատվություն ու պայքարի գործիք։
Մենք այստեղ ենք ոչ թե լռելյայն ներկայություն ապահովելու կամ քանակ լրացնելու, այլ ժողովրդի իրական ձայնը բարձրաձայնելու, որակ թելադրելու և ամեն քայլին հաշվետվություն պահանջելու համար։
Պայքարն ու աշխատանքը մտնում են նոր փուլ՝ Աստծով, արժանապատվությամբ»։
Աղբյուրը` Անդրանիկ Գևորգյան