«ԱՄՆ-ն չեղարկել է Իրանի դեմ հարվածները»․ Թրամփ

«ԱՄՆ-ն չեղարկել է Իրանի դեմ հարվածները»․ Թրամփ

ԱՄՆ-ն չեղարկել է հանգստյան օրերին Իրանի վրա նախատեսված հարձակումը, այդ թվում՝ հենց Թեհրանի խնդրանքով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ինձ խնդրել են (չեղարկել Իրանին ուղղված հարվածները- խմբ.) Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը և Իրանը… Մենք պատրաստ ենք սկսել ցանկացած պահի»,- նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չեղարկված հարձակումը «անկասկած կլիներ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծը»։
«Կնախընտրեի գործարք կնքել։ Ես չեմ ձգտում մարդկանց սպանել։ Շատ մարդիկ են զոհվում, իսկ մենք դա չենք ուզում», – նշել է նա։

«ԱՄՆ-ն չեղարկել է Իրանի վրա հարձակումը, այդ թվում՝ Թեհրանի խնդրանքով»․ Թրամփ

Leave a Comment