Օգոստոսի 3-ի գիշերը Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Շուխովի անվան պետական տեխնոլոգիական համալսարանի մասնաշենքերում։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ համալսարանում մշակվել են «Միլանդր» միկրոպրոցեսորի հիման վրա գործող անօդաչու թռչող սարքերի ավտոմատ կառավարման համակարգեր։ Բուհը նախկինում հայտարարել էր, որ դրանք նախատեսված են քաղաքացիական նպատակների՝ ենթակառուցվածքների մոնիթորինգի և օդային լուսանկարահանման համար։
Նշվում է նաև, որ այս ամռանը համալսարանում դպրոցականներին ուսուցանել են անօդաչու համակարգերի նախագծում և կառավարում։
Պաշտոնական տվյալներ հրդեհի պատճառների, վնասների չափի կամ հնարավոր տուժածների վերաբերյալ առայժմ չեն հրապարակվել։