Նախագահի հրամանագրով՝ Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում։ 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ նշանակել վարչապետ»,- նշվում է հրամանագրում։

Նշենք, որ Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment