Լաոսում 37 մարդու մասունքով հազարամյա քարե անոթ է հայտնաբերվել

Լաոսում 37 մարդու մասունքով հազարամյա քարե անոթ է հայտնաբերվել

Լաոսի հյուսիսում գտնվող առեղծվածային «Կժերի հարթավայրում» հնագետները հայտնաբերել են հսկայական մեգալիթյան քարե անոթ, որում պահպանվել են առնվազն 37 մարդու՝ երեխաների և մեծահասակների չայրված մասունքներ։

Ավստրալիայի Ջեյմս Քուքի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անոթն օգտագործվել է 890-1160 թվականներին՝ մի քանի սերունդների կողմից։ Սա առաջին դեպքն է, երբ քարե կժերում չայրված ոսկորներ են գտնվում, ինչը վկայում է բարդ թաղման ծեսերի մասին։

Անոթում հայտնաբերվել են նաև դանակ, պղնձե զանգակ և ապակե ուլունքներ, որոնք մատնանշում են այդ ժամանակաշրջանում Հարավային Ասիայի ու Մերձավոր Արևելքի հետ գոյություն ունեցած առևտրային կապերի մասին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment