Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հրաժարական է ներկայացրել։ Փաշինյանը ստորագրել է կառավարության հրաժարականը և այն ուղղել ՀՀ նախագահին։
ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն կառավարությունը Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Հանրապետության նախագահին է ներկայացնում իր հրաժարականը։
Մինչև նոր կառավարության ձևավորումը կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները:
Ըստ Սահմանադրության 149-րդ հոդվածի՝ նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։
