
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հրաժարվել է Աշխարհի առաջնությունների կազմակերպմանը մասնավոր ներդրողների մասնակցությունը թույլատրելու իր առաջարկից՝ Եվրոպայի, Ասիայի, ինչպես նաև Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիաների կտրուկ հակազդեցությունից հետո։
«Բոլոր կարծիքները ուշադիր լսելուց հետո հասկացա, որ այս նախագիծն այնպիսի բաժանարար գիծ է ստեղծել, որ, անկախ աջակցության մակարդակից, այլևս չի ծառայում այն նպատակներին, որոնց համար առաջարկվել էր»,- Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ինֆանտինոն։
Նախաձեռնությունը խիստ քննադատության էր արժանացել Եվրոպայի, Ասիայի, ինչպես նաև Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիաների կողմից։
«ՖԻՖԱ-ն պետք է դադարեցնի մեր սպորտաձևն օգտագործել իր և իր ընկերների հարստացման համար», — հայտարարել էր Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ):