
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք օր առաջ նամակ էի ստացել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի մի հասցեում ծառահատում է։
Մինչև հասա 5 ծառ արդեն հատել էին, մյուս 5-ի հատումը կարողացա կանգնեցնել։
Պարզվել է, որ ծառահատումներն ապօրինի են և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը առերևույթ հանցանքի մասին տվյալները փոխանցել է ՀՀ քննչական կոմիտե։
Կանաչապատում ՀՈԱԿ-ը էս ծառերի հատման համար թույլտվություն չէր տվել և տեղյակ էլ չէր՝ ինչ է տեղի ունենում»։
Աղբյուրը` Էդուարդ Հայրումյան