Անգլիացի դերասան Քալում Թըրները, որը հայտնի է «Ֆանտաստիկ գազաններ» ֆիլմաշարից և «Հավերժություն» կինոնկարից, դարձել է Johnnie Walker Blue Label վիսկիի ապրանքանիշի նոր գլոբալ դեսպանը։
Johnnie Walker-ի գլոբալ տնօրեն Նիլ Շահի խոսքով՝ աշխարհում ամենավաճառվող շոտլանդական վիսկին աջակցում է առաջընթացին, իսկ Թըրները մարմնավորում է այդ ոգին՝ «հանգիստ, համառ և անսահման նվիրված գործին»։ Դերասանն ապրանքանիշի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր, որի ընթացքում նկարահանվելու է տեսահոլովակների շարքում։
Թըրները նշել է, որ միշտ հիացել է Johnnie Walker Blue Label-ի փիլիսոփայությամբ, ըստ որի՝ 10 հազար տակառից ընտրվում է միայն մեկ լավագույնը։ «Սա առաջին շիշն է, որը վերցնում եմ ընկերներիս հետ ինչ-որ բան տոնելիս, և այժմ պաշտոնական գործընկերությունը իսկական պատիվ է», — ընդգծել է դերասանը։
