
Wildberries-ի պահեստների վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակումների պատճառով օտարերկրյա ձեռնարկատերերը, այդ թվում՝ հայաստանցի, միլիարդավոր դոլարների վնասներ են կրել, հայտնել է ընկերության հիմնադիրը։
Տատյանա Կիմը լրագրողներին ասել է, որ Հայաստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից և Չինաստանից գործարարներ վնասներ են կրել։ Նա նշել է, որ Wildberries-ը նախատեսում է հանդիպումներ անցկացնել հարձակումներից ամենաշատը տուժած տարածաշրջանների ձեռնարկատերերի հետ և վերակառուցում է իր լոգիստիկան՝ առաքման արագությունը պահպանելու համար։
Wildberries-ի պահեստների վրա ահաբեկչական հարձակումները անհաղթահարելի հանգամանքներ են, և այդ վնասները օրենքով չեն փոխհատուցվում։