Կառավարությունում նոր փոփոխություն․ Արայիկ Հարությունյանը պաշտոնանկ արվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ին ստորագրել է որոշում՝ Արայիկ Հարությունյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին։

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվելու ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը։

Նշենք, որ Արայիկ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականին։

Leave a Comment