Իրանը Հորմուզի նեղուցում 2 լցանավի է հարվածել – armeniatoday.am

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարձակվել և կանգնեցրել է երկու լցանավերի շարժը Հորմուզի նեղուցում, Iran International-ի փոխանցմամբ՝ հայտնել են Կորպուսից։

Նշվում է, որ նավերն անտեսել են նախազգուշացումները և փորձել են անցնել ապօրինի երթուղով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի քողի ներքո։ Եվս չորս լցանավ շտապ փոխել է ուղղությունը և լքել ջրատարածքը։

Իրանական կողմը կրկին կոչ է արել նավագնացային և ապահովագրական ընկերություններին չվստահել ամերիկյան կողմին՝ զգուշացնելով, որ ԱՄՆ-ի ցանկացած ապօրինի միջամտություն խստորեն կասեցվելու է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերն Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում։ Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից ի վեր հարձակումների մի քանի փուլ են իրականացրել Իրանի դեմ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության պնդմամբ՝ դա արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ամերիկյան բազաներին հասցված հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև մեղադրել է Վաշինգտոնին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։

Leave a Comment