«Մուլտի Ուելնես» համալիրը վերաբացվել է նոր անվան ներքո․ Ավինյան – armeniatoday.am

«Մուլտի Ուելնես» համալիրը, որը նախկինում պատկանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, վերաբացվել է նոր անվամբ, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ նախկինում գնված անդամակցությունները կմնան ուժի մեջ, իսկ դրանց վավերականության ժամկետին կավելացվեն այն օրերը, որոնց ընթացքում համալիրը փակ էր։ Կմատուցվեն նաև բոլոր վճարովի ծառայությունները։ Ավինյանը կոչ է արել այցելուներին վերադառնալ մարզումներին։

Համալիրը Երևանի քաղաքապետարանի սեփականությունն է դարձել հուլիսի 16-ին։ Ավինյանը պնդում է, որ շենքը կառուցվել է անօրինական կերպով քաղաքային հողի վրա, որն օտարման ենթակա չէր։ Համապատասխան պայմանագրի դադարեցումից հետո համալիրը դարձել է համայնքի սեփականությունը։

Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին՝ կալանավորել։ «Մուլտի Ուելնեսը», ի թիվս Ծառուկյանի բազմաթիվ այլ ընկերությունների, կապարակնքվել էր այս խուզարկություններից հետո։ Մարզասրահի աշխատակիցներն այն բացելու ակցիա էին իրականացրել։

Ծառուկյանի ձեռարկությունները շարունակում են փակ մնալ, զուգահեռ իրականացվում են ակցիաներ՝ դրանք բացելու պահանջով, «Արարատցեմենտ» ընկերությունը դատարանը հանձնել էր պետության կառավարմանը։ 

Leave a Comment