
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, Նյուզ»-ի եթերում խոսելով խորհրդարանական ընտրությունների ու Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «Փաշինանը մեր ժողովրդի մի զգալի հատվածի, այսպես ասած, սամթը բռնել ա: Ինքը գիտի՝ ինչպես խաբի, մանիպուլացնի. շատ վարպետորեն է անում: Ինքը կարողանում է անել բաներ, որ ես ինձ թույլ չեմ տա: Այսինքն, երբ գիտես, որ մի բան ես ասում, որը սուտ է, բայց քաղաքական առումով կաշխատի… Իրենք պատրաստ են էս քայլին գնալ. ոչ մի բարոյական գծեր, ոչ մի կարմիր գծեր չկան»: