Հայկական «Նոա» ակումբը դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոա»-ն 2։1 հաշվով հաղթել է մոլդովական «Զիմբրու»-ին: Երրորդ փուլում երևանայն թիմի մրցակիցը կլինի «Սիոն»-ԲԱՏԷ զույգի հաղթողը։
Աբովյանում կայացած խաղում հայկական ակումբի կազմում գոլի հեղինակներ են դարձել Գոռ Մանվելյանը և Գուստավո Սանգարեն։
«Փյունիկը» ևս այսօր պատասխան խաղ է անցկացրել հունգարական «Դեբրեցենի» դեմ։ Խաղն ավարտվել է 0։0 հաշվով, ինչի արդյունքում հայկական ակումբը դուրս մնաց մրցակցությունից։
