Գյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պատասխանատու Աշոտ Խաչատրյանը, Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ըստ նրա՝ Խաչատրյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Մեկ այլ քրեական գործով Հակակոռուպցիոն կոնիտեն հայտնել էր պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի ձերբակալության մասին ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Ավելի ուշ Նախշքարյանին ենթարկել էին տնային կալանքի։
