Գագիկ Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են Քննչական կոմիտե

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, AURORA NEWS-ին փոխանցեցին Քննչական կոմիտեից:

Քննչականից հայտնեցին, որ կատարվում են քննչական գործողություններ:

Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվել էր առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով: Օրերս ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարկերից խուսափելու հոդվածով նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

Leave a Comment