Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մեքսիկայում անցկացվող Լոս Կաբոսի մրցաշարից, հայտնում է Gazeta.ru-ն։
Երկրորդ շրջանում Ռուսաստանը ներկայացնող Խաչանովը 2։6, 4։6 հաշվով պարտվել է ավստրալացի Բեռնարդ Տոմիչին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 24 րոպե։
Աշխարհի 171-րդ ռակետ Տոմիչը մրցաշարի հիմնական ցանց էր ընդգրկվել որպես «երջանիկ պարտվող» (lucky loser)։ Նա 2019 թվականից ի վեր առաջին անգամ դուրս է եկել ATP մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Խաչանովը մրցաշարում չորրորդ համարն էր։ Տոմիչի հաջորդ մրցակիցը կլինի բրիտանացի Քեմերոն Նորիի և ավստրալացի Ջեյմս Դաքվորթի հանդիպման հաղթողը։
30-ամյա Խաչանովն ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 22-րդ տեղը։ Նա 2019 թվականի հուլիսին ATP-ի վարկանիշային աղյուսակում հասել էր կարիերայի լավագույն՝ 8-րդ հորիզոնականին։ Նա մենախաղում նվաճել է ATP-ի 7 տիտղոս, այդ թվում՝ 2018 թվականի Փարիզի Masters 1000 մրցաշարի գավաթը։
Խաչանովը հասել է «Մեծ սաղավարտի» բոլոր չորս մրցաշարի քառորդ եզրափակիչ, իսկ 2022 թվականի US Open-ում և 2023 թվականի Australian Open-ում՝ կիսաեզրափակիչ։ 2021 թվականին նա Տոկիոյի Օլիմպիական խաղերում նվաճել էր մենախաղի արծաթե մեդալ։
