ԱՄՆ-ն հարվածների նոր ալիք է հասցրել Իրանին


Միջազգային


ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանի դեմ հարվածների հերթական փուլը։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն այս մասին հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում։

«Կենտրոնական հրամանատարության ուժերն ավարտել են Իրանի դեմ հարվածների զանգվածային ալիքը՝ ի պատասխան ԱՄՆ ուժերի վրա երեկվա հրթիռային հարձակման փորձի», – ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  տասնյակ թիրախների, այդ թվում՝ ռազմական հրամանատարական կետերի, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կայանների, ափամերձ հսկողության և պաշտպանության օբյեկտների, ինչպես նաև Իրանի ռազմածովային ուժերի ակտիվների։


Leave a Comment