Խոշոր հրդեհներ՝ Արցախում. լսվում են պայթյուններ ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Խոշոր հրդեհներ` Արցախում. լսվում են պայթյուններ

Հրդեհներ են բռնկվել Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի մի քանի գյուղերի մոտակա բաց տարածքներում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ հակառակորդի ԱԻՆ–ի՝ հրդեհներ են բռնկվել Ակնայի, Վարանդայի և Ջրականի շրջանների գյուղերի մերձակայքի բաց տարածքներում։
Առանձին այրվող հատվածներում լսվում են հողի մեջ մնացած ռազմամթերքի պայթյուններ։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Leave a Comment