Հարցին՝ նեղված չե՞ք, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու չեք ընտրվել, Միքայելյան Սասունն արձագանքել է ասելով՝ ոչ մի ձևի: «Իմ կարգի մարդը կարա՞ նեղված ըլնի»,-հռետորական հարց է բարձրացել Սասունն ու միաժամանակ վստահեցրել՝ իր անցած ռազմական ուղին ամբողջությամբ գնահատվում է ցմահ:
Իհարկե, Սասունն ինքն իրեն լավ կզգար, եթե նման պաշտոն ստանար, սակայն ակնհայտ է, որ նա կյանքից բողոքելու լուրջ պատճառներ չունի. իրենից անհամեմատ ավելի փառահեղ ռազմական ճանապարհ ու անհամեմատ ավելի լավ մասնակգիտական կարողություններ ունեցող մարդիկ այսօր օտարված են սեփական պետությունից կամ ստվերում են գտնվում՝ բավարարվելով քչով, մինչդեռ Սասունն արդեն քանի տարի է՝ կյանքն է վայելում, հարստանում ու սեփական որդուն հարստացնում՝ քաղաքապետ սարքելով: Իսկ թե ինչու է այդպես, պարզ է. Սասունն ունեցավ «համարձակություն»՝ Նիկոլի հետ միասին անցնելու այնպիսի մի ճանապարհ, որն անցնել ոչ բոլորը կհամարձակվեին. ոչ բոլորը կթքեին սեփական նամուսի ու անցած ռազմական ճանապարհի վրա՝ հայտարաեով, թե Նիկոլի հեղափոխությունն արցախյան հաղթանակից ավելի արժեքավոր է: Ասեց ու ապացուցեց. հանձնեցին Արցախը, որ պահեն Նիկոլի հեղափոխությունն ու աթոռը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: