
Առաջիկա շաբաթներին Իրանը կստանա չինական արտադրության դյուրակիր զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նշվում է, որ 60-70 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ այդ պայմանագիրը Իրանի կողմից իրականացվող խոշորագույն ծրագրերից մեկն է՝ ուղղված կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ուժեղացմանը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի մեկնարկից ի վեր։
Աղբյուրների տվյալներով՝ պայմանագիրը նախատեսում է մոտ 400 դյուրակիր զենիթահրթիռային համալիրների մատակարարում, ներառյալ չինական արտադրության QW-12 և FN-16 համակարգեր։ Հաղորդվում է, որ համաձայնագիրը կնքվել է Հոնկոնգում գրանցված Zhongqing Baoshang International Investment ընկերության հետ, որը, ըստ աղբյուրների, միջնորդի դեր է կատարել իրանական կողմի և չինական մատակարարի միջև։