
Հորմուզի նեղուցին մոտեցող եվրոպական նավերը կդառնան իրանական զինվորականների համար «օրինական թիրախներ», – ըստ Fars-ի՝ ասել է փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Հորմուզի նեղուցին մոտեցող ցանկացած եվրոպական նավ օրինական թիրախ է»,- ասել է փոխնախարարը։
Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցը դարձել է «Իրանի ազգային անվտանգության մաս» և ներկայացնում է կարևոր պաշտպանական կարողություն։ Ղարիբաբադին պնդել է, որ նեղուցը պատերազմում Իրանի «հաջողության» հիմնական ցուցիչն է, և որ դրա դեմ ձեռնարկված միջոցառումները երկարաժամկետ ազդեցություն կունենան երկրի անվտանգության վրա։
«Եթե Հորմուզի նեղուցում իրավիճակը վերադառնա իր նախկին վիճակին, պատերազմում մեր հաջողությունը թերի կլինի», – պնդել է նա։
Հուլիսի 26-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում մի քանի փուլ խորհրդակցություններից հետո հայտնել է Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին։ Հանդիպումից հետո Օմանն Իրանին առաջարկել է ստեղծել Հորմուզի նեղուցի նկատմամբ կոլեկտիվ վերահսկողության տարածաշրջանային մեխանիզմ՝ կամավոր նվիրատվություններով։ Ղարիբաբադին հայտարարել է, որ Օմանը ցանկանում է «որևէ երկրի» ներգրավել նեղուցի հարավային մասի ականազերծման գործում, «բայց մենք դա թույլ չենք տվել»։