Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Wildberries-ին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ առայժմ որևէ որոշում չի ընդունվել։
Նրա խոսքով՝ իրավիճակը գտնվում է Ռուսաստանի կառավարության վերահսկողության ներքո, և իշխանություններն ընկերության հետ շարունակական երկխոսություն են վարում։
Միաժամանակ Պեսկովը բարձր է գնահատել Wildberries-ի որոշումը՝ աջակցել վաճառողներին (սելլերներին)՝ չնայած ընկերությունը դրա համար իրավական պարտավորություն չի ունեցել։
«Ընկերության այդ քայլը արժանի է շատ բարձր գնահատականի», – նշել է Պեսկովը։