«Ռոսսելխոզնադզոր»-ը գտել և ոչնչացրել է Բելառուսի տարածքով ՌԴ փոխադրվող 39,000 հայկական վարդ

«Ռոսսելխոզնադզոր»-ը գտել և ոչնչացրել է Բելառուսի տարածքով ՌԴ փոխադրվող 39,000 հայկական վարդ

«Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնում են, որ կանխվել է հայկական 39,000 վարդի՝ Բելառուսի միջոցով Ռուսաստան ներմուծելու փորձը։

Հուլիսի 23-ին Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի «Ռոսսելխոզնադզոր»-ի հսկողության ներքո ոչնչացվել է թարմ կտրված վարդերի մեծ խմբաքանակ։

Բեռը քողարկված էր գազավորված ըմպելիքի տակ, և այն տեղափոխող մեքենան, որը վարում էր Բելառուսի քաղաքացի, Մինսկի մարզից ուղևորվում էր Մոսկվա։

Ծաղիկների ներմուծման սահմանափակումները ուժի մեջ են մտնում այս տարվա մայիսի 22-ից։

Leave a Comment