«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում արդեն երկու անձ է ձերբակալվել։ Այս մասին Aurora News-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։
«2 անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,- հայտնել են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ Ավետ Կոնջորյանը հուլիսի 24-ին՝ կեսգիշերից քիչ անց, իր բնակության շենքի մուտքի մոտ ենթարկվել էր ծեծի։