Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանի տարածքում գտնվող քրդական ընդդիմադիր խմբավորումների ռազմական օբյեկտներին և ճամբարներին։
Տեղեկությունների համաձայն՝ հարվածների վայրերում շարունակում են աշխատել մասնագետները, որոնք գնահատում են հասցված վնասի ծավալը, ենթակառուցվածքների ավերածությունները և ճշտում՝ կան արդյոք զոհեր կամ վիրավորներ։
Այս պահին պաշտոնական տվյալներ հնարավոր տուժածների կամ զոհերի վերաբերյալ չեն հրապարակվել։