Թուրքիայում սպանվել են իշխող կուսակցության պաշտոնյան և նրա հարազատները

Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգի քաղաքային գերեզմանատանը տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով սպանվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) շրջանային կառույցի ղեկավար Մեհմեդ Դիրեքը, նրա որդին՝ Էրքենը, և եղբորորդին՝ Աբու Բաքրը, գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։

Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Գյունեյքենտ շրջանում։ Անհայտ անձը կամ անձանց խումբը կրակ է բացել նրանց ուղղությամբ․ երեքն էլ տեղում մահացել են։

Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը և լայնամասշտաբ գործողություն է սկսել կասկածյալներին ձերբակալելու ուղղությամբ, նշել է լրատվամիջոցը։

Leave a Comment