Հուլիսի 27-ին օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան – armeniatoday.am

Հայաստանի ողջ տարածքումօդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-ից 4 աստիճանով, տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Մասնագետի խոսքով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում ջերմաստիճանի նոր բարձրացում չի սպասվում։

Հանրապետության ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը և Երևանը։ Այս տարածքներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը վերին շեմում հիմնականում կտատանվի 35 աստիճանի սահմաններում, տեղեկացրել է նա։

Leave a Comment