Ֆրանսիայով մեծ տարածված անտառային հրդեհների պատճառով ևս 55 հազար մարդ է տարհանվել վեց բնակավայրից։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է «շատ անբարենպաստ», և կրակը «քաոսային կերպով շարժվում է դեպի Բորդո»։
Անցյալ շաբաթվա ընթացքում անտառային հրդեհներ են բռնկվել եվրոպական մի քանի երկրներում, առաջին հերթին՝ Ֆրանսիայում և Իսպանիայում, որտեղ ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան 330 հազար մարդ։
Ամենածանր իրավիճակը ստեղծվել է Ֆրանսիայում։ Կրակը ոչնչացրել է 42 հազար հեկտար տարածք, և այս հրդեհը դարձել է երկրի խոշորագույն անտառային հրդեհներից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր։
Տարեսկզբից ի վեր Ֆրանսիայում ընդհանուր առմամբ այրվել է մոտ 98 հազար հեկտար հողատարածք։
Կրակի տարածմանը նպաստում են չոր բուսականությունը և ուժեղ քամին։ Հրդեհի պատճառով փակվել է դեպի Իսպանիա տանող A63 ավտոմայրուղու 60 կիլոմետրանոց հատվածը։
Միևնույն ժամանակ, Իսպանիայում հրդեհները շարունակում են տարածվել։ Մադրիդի և Ավիլայի շրջակա տարածքներից տարհանվել է ավելի քան 90 հազար մարդ։
Օշխանությունները կարգադրել են տարհանել նաև Տոլեդոյի մոտակայքում գտնվող առնվազն ութ համայնքների բնակիչներին, սակայն այն բնակիչների թիվը, ում կյանքի վրա ազդել է տարերքը, դեռևս հայտնի չէ։
Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոն տեղի ունեցածն անվանել է «տարածաշրջանի պատմության մեջ ամենասարսափելի հրդեհը»։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախազգուշացրել է, որ առջևում «դժվարին ժամանակներ» են։
Շաբաթ լույս կիրակի գիշերը ափամերձ Վալենսիա քաղաքի մոտակայքում հրդեհի նոր ճակատ է ձևավորվել։
Վալենսիայի իշխանությունները հաստատել են հրդեհի հետևանքով մեկ տղամարդու մահվան փաստը։
