
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմեկնի Մեծ Բրիտանիա՝ հանդիպելու նոր վարչապետ Էնդի Բըրնհեմի հետ, հաղորդում է The Guardian-ը՝ հղում կատարելով Դաունինգ Սթրիթին։ «Զելենսկին երկուշաբթի կհանդիպի Բըրնհեմի հետ ռազմածովային բազայում, որտեղ ուկրաինական ուժերը մարզումներ են անցնում»,- գրում է լրատվամիջոցը։
Ակնկալվում է, որ Բըրնհեմը և Զելենսկին կքննարկեն համատեղ նախագծեր, մասնավորապես՝ Stone Cloak ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգը, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերում և այլ զինատեսակներում կիրառելու համար։