«Վրաստանում ՀՀ դեսպանությունը հրաժարվել էր պաշտպանել իրեն դիմած ՀՀ քաղաքացու իրավունքները». Կարեն Հեքիմյան

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը հրաժարվել էր պաշտպանել իրեն դիմած ՀՀ քաղաքացու իրավունքները». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞վ է զբաղվում Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Մի քանի օր առաջ Ախալքալաքում, ՀՀ քաղաքացու մասնակցությամբ, տեղի է ունեցել ավտովթար: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները: Գործ է հարուցվել: ՀՀ քաղաքացու հանդեպ կիրառվել է բացակայության արգելք:
ՀՀ քաղաքացին զանգահարել է Վրաստանում Հայաստանի դեսպանություն: Վերջինս ոչ միայն որևէ օգնություն չի ստացել, այլև արժանացել է արհամարհանքի և անարգանքի:
Ուրեմն, ՀՀ քաղաքացիների նկատմամբ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պարտականությունները սահմանվում են ՀՀ գործող օրենսդրությամբ, ինչպես նաև ՀՀ-ի կողմից վավերացված և գործող միջազգային պայմանագրերով: Մասնավորապես՝ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները պարտավոր են իրենց իրավասությունների և լիազորությունների շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի խախտման դեպքերում դրանց պաշտպանության նպատակով։
Փաստորեն, Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հրաժարվել էր պաշտպանել իրեն դիմած ՀՀ քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը: Այդ դեպքում, ինչու՞ է Հայաստանին անհրաժեշտ Վրաստանում դեսպանություն ունենալ: Ավելի լավ չէ դեսպանություն բացենք Վանուատուի մայրաքաղաք Պորտ Վիլայում, որտեղ ՀՀ քաղաքացիներ ընդհանրապես չկան, հետևաբար՝ դեսպանություն զանգահարող չի լինի»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան

Leave a Comment