ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ



Միջազգային


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսական զորքերը գիշերը ցամաքային և օդային տեղակայման ճշգրիտ զենքով խմբակային հարված են հասցրել՝ հարվածելով Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ձեռնարկություններին Կիևում և Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգստում։ Այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։

ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Կիևի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, որոնք ներգրավված են եղել տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների արտադրության, հավաքման ու պահպանման գործընթացում։ Այդ թվում՝ հարվածներ են հասցվել Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգստի ենթակառուցվածքային օբյեկտներին։ Օբյեկտներն օգտագործվել են ռազմական նշանակության բեռների և քսայուղային նյութերի մատակարարման ու պահպանման համար։

Թիրախները խոցվել են ցամաքային և օդային տեղակայման զենքով։

Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment