«Բ(լոգերի) շառ». նիկոլական բլոգերի սադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով․ «Փաստինֆո»





«Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատվեց, Արարատի մարզում  իշխանական բլոգեր ներկայացող Արամ Ավետիսյանի սադրած միջադեպի քննության առարկա է դարձել:

Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հիշեցնենք, որ օրերս բլոգերը սպառնացել էր, որ պրոբլեմ հստեղծի Արցախը հանձնած անձանց քննադատող քաղաքացու համար։ Տեսանյութը մեծ տարածում է ստացել համացանցում։

Հատկանշական է, որ թեև տեսանյութում բլոգերն ակնհայտ սադրում էր ու սպառնում, բայց ՔԿ-ն հենց նրա իսկ ուզած հոդվածով՝ խուլիգանության, վարույթ է նախաձեռնել։ Բլոգերը սպառնում էր, որ ձմերուկ վաճառող քաղաքացին հենց խուլիգանության համար է դատվելու, ու հենց նա էլ նշված վարույթով բերման է ենթարկվել:

Ճիշտ է` իշխանական բլոգերն է մոտեցել իր աշխատանքը կատարող քաղաքացուն, սադրել ու հայոյել, սակայն բլոգերի նկատմամբ հետապնդում չկա:

Մեր կողմից հավելենք, որ այդ միջադեպի առնչությամբ սոցցանցերում արդեն շրջանառվում է ժողբանահյուսական դարձված՝ նախկինում եղածի նմանությամբ. «բ(լոգերի) շառ»: 
Ի դեպ, խնդրահարույց տեսանյութում հստակ երևում է, թե հատկապես ո՛վ է իրեն խուլիգանավարի պահում, ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության ու ներկա անձանց նկատմամբ, ու դա ձմերուկ վաճառողը չի: 
Վերջինս նշված գործով առնվազն տուժող պիտի ճանաչվի: 
Այդուհանդերձ արձանագրենք. փաշինյանական արցախատյաց, կնատյաց, երեխաատյաց, մահաբեր ու աղետաբեր ռեժիմն արդեն հարձակվում և անագորույն բռնաճնշումների է ենթարկում ամենասովորական, շարքային հայ մարդկանց: Դրա նպատակը բոլորին ահաբեկելն ու լռեցնելն է: Տիպիկ «ֆաշիստական» գործելակերպ: 
Այս առնչությամբ մնում է ֆոնդերլայեններին, կայակալասսներին ու մնացած մարթակոսերին ու մակրոն-մուկրոններին թերևս մաղթել, որ նման «բ(լոգերի) շառի» ռաստ գան՝ այս կյանքում, թե… մեռնելուց հետո, դժոխքում, որտեղ ամենայն հավանականությամբ կհայտնվեն նրանց մեղավոր հոգիները: Չէ՞ որ այս ծաղրաբռնատիրական ռեժիմը առաջին հերթին նրանց աջակցությամբ է «թևավորվել»:   



Leave a Comment