Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով

Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով

Fox News-ը հաղորդում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն ստիպված կլինի հարկերի տեսքով վճարել 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու համար նախատեսված մրցանակային գումարի մոտ 30%-ը։

Նշվում է, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) սովորաբար բանակցություններ է վարում մրցաշարը հյուրընկալող երկրների հետ՝ իրենց ազգային ֆեդերացիաներին հարկերից ազատելու համար, սակայն ԱՄՆ իշխանություններն իսպանացի խաղացողներին համարել են ոչ թե մեկ թիմ, այլ անհատ հարկ վճարողներ, որոնք եկամուտ են ստացել ԱՄՆ-ում։ Ընդհանուր վճարը կկազմի 15 միլիոն դոլար։

Աշխարհի առաջնությունն անցկացվել էր ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Եզրափակչում Իսպանիան լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթել էր Արգենտինային։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment