Թրամփը սպառնացել է ԵՄ-ին նոր մաքսատուրքերով․ «ԱՄՆ-ն Եվրոպայի համար խնայատուփ չէ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Եվրամիության կողմից ամերիկյան խոշոր ընկերությունների նկատմամբ կիրառվող տուգանքները՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը չի պատրաստվում հանդուրժել նման քաղաքականությունը։

«Եվրոպական Միությունը կրկին գործի է դրել, և ինչպես միշտ, այն հատուկ թիրախավորում է ամերիկյան հրաշալի ընկերություններին»,- գրել է Թրամփը։

Նա նշել է, որ ԵՄ-ն նախկինում տուգանել է Apple-ին, Meta-ին, Amazon-ին և այլ ընկերությունների, իսկ Google-ի նկատմամբ կիրառված նոր տուգանքը, ըստ նրա, հասել է 1 միլիարդ դոլարի։ Թրամփի խոսքով՝ ամերիկյան ընկերությունների նկատմամբ կիրառված ընդհանուր տուգանքների չափը գերազանցում է 18 միլիարդ դոլարը։

«ԱՄՆ-ն Եվրոպայի համար «խնայատուփ չէ», և մենք թույլ չենք տա, որ նրանք այսպես վարվեն մեզ հետ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն սկսում է 301-րդ բաժնի շրջանակում հետաքննություն՝ կապված ամերիկյան ընկերությունների և հարկատուների նկատմամբ, իր խոսքով, «անարդար գործելակերպի» հետ։

Նրա խոսքով՝ եթե ԵՄ-ն չվերացնի տուգանքները, ապա Վաշինգտոնը կարող է սահմանել լրացուցիչ մաքսատուրքեր եվրոպական ապրանքների նկատմամբ։

Leave a Comment