
«Ոչ գրավի, ոչ այլ խափանման միջոցի հիմք էլ չկար տակը, ուղղակի ճնշում էր քաղաքական ուժի նկատմամբ, որպեսզի ակտիվ դերակատարների մասնակցությունը ԱԺ-ում հնարավորինս հնարավորություն ունենն սահմանափակելու»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ կիրառված 1 միլիարդ գրավի չափին: «Եթե հավես ունենայինք, կարելի էր չբավարարել գրավի իրենց պահանջը, մի քիչ զբաղվել այդ ուղղությամբ, բայց քանի որ մենք ունենք պատասխանատվություն, հնարավոր է բավարարենք, գնանք առաջ»,- հավելել է նա: