«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան և մի քանի այլ երկրներ գումարների փոխանցումը

«Զոլոտայա Կորոնա» միջազգային համակարգը դադարեցրել է Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան, Վրաստան, Ղազախստան, ինչպես նաև մի շարք այլ պետություններ դրամական միջոցների յուրացման ու փոխանցման գործընթացը: Ինչպես նկատել է «Код Дурова»-ն:

«Настоящее Время»-ն  իր հերթին փաստում է, որ ռուսաստանցի օգտատերերի համար «Զոլոտայա Կորոնա» հավելվածում այլևս հասանելի չէ նախկինում գործող երկրների մեծ մասը։ Ներկայումս համակարգն թույլատրում է փոխանցումներ իրականացնել բացառապես չորս ուղղությամբ՝ Թուրքիա, Ադրբեջան, Ուզբեկստան և Ղրղզստան։ 

ՌԴ-ում բնակվող բազմաթիվ քաղաքացիների ու օտարերկրացիների համար այս ծառայությունը ծառայում էր որպես, թերևս, դեպի Վրաստան և ԱՊՀ պետություններ ֆինանսական միջոցներ փոխանցելու վերջին օրինական ճանապարհը։ Եվրոպական միության խորհուրդը հուլիսի 23-ին հաստատել է հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ ցուցակում ներառելով 218 նոր դիրք (48 ֆիզիկական և 170 իրավաբանական անձ)։ Սահմանափակումների շրջանակում ԵՄ-ն սառեցրել է 94 բանկային ու խոշոր ֆինանսական կազմակերպությունների ակտիվները, ինչպես նաև գործարքների արգելքը տարածել ևս 33 ռուսաստանյան վարկային հաստատությունների վրա։ Բացի այդ, պատժամիջոցային ցանկում են հայտնվել տարբեր երկրների մի շարք կրիպտոհարթակներ։

Leave a Comment