«Ծիածանի շուկայում» վիճաբանության արդյունքում ձերբակալված անձն ազատ է արձակվել

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզ բլոգեր Արամ Ավետիսյանի այցից և քաղաքացու հետ միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Դրա շրջանակում մեկ անձ ձերբակալվել է: 

Ձերբակալվածը «Ծիածանի շուկա»-ի վաճառողն է, որի հետ վեճի էր բռնվել Արամ Ավետիսյանը։

Auroranews-ը կապ հաստատեց ՔԿ, որտեղից մեզ ասացին, որ քաղաքացին ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ օրերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են  բլոգերը և ձմերուկ վաճառող քաղաքացին վիճում: 

Leave a Comment