
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը «Նոյյան Տապան»-ի տաղավարում հայտարարել է, որ եթե «հայ ժողովուրդն ուզում է շարունակել նիկոլական գիծը, վաղը ոչ միայն ՀՀ-ն, այլև 10 մլն հայ ժողովուրդը պատմության թատերաբեմից կհեռանա»: «Պետք է ստեղծել ազգ-կազմակերպություն: Երբ դրա մասին ասում եմ, շատերը՝ է՜, պարոն Սադոյան, էդ ի՞նչ բան է: Որպեսզի հակաճառողների բերանը փակեմ, փորձեցի ԱԲ-ի օգնությամբ գոնե մի քիչ մաքրել էս հակաճառողների ուղեղները: Հարցեր ուղարկեցի»,- ասել է ԱԺ 1-3 գումարումների պատգամավորը՝ ընթերցելով ֆեյսբուքյան իր էջում ներկայացվածը:
«Ինչքա՜ն ողբալի է, երբ կիսագրագետ մարդը հասնում է իշխանության: Կիսագրագետ մարդը ո՞նց կարող է հասկանալ, որ բանականությունը դա ընդամեենը գործիք է, մեխանիզմ, որ բանականությունը ստեղծված է նրա համար, որ մարդը, էակը, մարդկանց կազմակերպված խմբերը, մարդկանց ազգերը, օգտվելով ինֆորմացիոն համակարգից…. բանականությունը ինքը ինֆորմացիոն համակարգ է»,- հավելել է նա: