Էրեբունում կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետի եղբորը

Էրեբունում կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետի եղբորը

Էրեբունում կրակոցների աղմկահարույց գործով իրավապահները ձերբակալել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ՃՈ նախկին պետ և ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը՝ Գուրգեն Հակոբյանին՝ քրեական ենթամշակույթին հարելու մեղադրանքով։ Ձերբակալությունը պայմանավորված է Էրեբունու Մուրացան 109 հասցեում, նկուղային հարկում, ըստ բնակիչների՝ խաղատան գործունեության մասով։ Գուրգեն Հակոբյանին կալանավորելու նպատակով միջնորդություն են ներկայացրել դատարան։ Այս մասին գրում է «Արմլուր»-ը:

Լրատվամիջոցը նշում է նաև, որ Էրեբունում կրակոցներից 1 շաբաթ առաջ կազմակերպիչները կռիվ ու հայհոյանքներ են հնչեցրել, վեճի առարկան եղել է բիզնեսում առաջացած անհամաձայնությունը, բիզնեսը չկիսելը և վրեժ պահելը:

Միջադեպի հետ առնչություն ունեցողները արտերկրում բիզնես են իրականացնում, մասնավորապես՝ ծխախոտի սև շուկայում են ներգրավված ու այլ անձանց՝ բիզնեսում հայտնվելը խիստ ծանր են տարել և սկսվել են հաշիվներ մաքրել միմյանց հետ: Արդյունքում, բանը հասել է կրակոցներին: Միջադեպի կազմակերպիչների կլանը հասնում է Կոտայքի մարզ:

Քրեական վարույթի շրջանակներում անգամ կին կա հարցաքննված: Իսկ այս պահին կալանավորվածը պարագլուխներից Արմեն Օհանյանն է:

Էրեբունիում հնչած կրակոցների գործով իրավապահները հարցաքննել են 30-ից ավելի անձի: 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և կալանքի միջնորդություններ են ներկայացվել դատարան։

30-ից ավելի կրակոցների հետևանքով սպանվածը 20-ամյա Վահե Մկրտչյանն է, վիրավորվածը՝ 15-ամյա Գ. Մարգարյանը։

Հուլիսի 18-ին դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր։ Սակրավորների խումբ էր եկել, քանի ոև դեպքի վայրում հայտնաբերվել էր նռնակ, որը բարեբախտաբար չէր պայթել։

Leave a Comment