ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի

ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախօրեին Ջարեդ Քուշների և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆֆի հետ քննարկել է ԱՄՆ-ում կայանալիք հնարավոր հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

Զելենսկու խոսքով՝ Միացյալ Նահանգները պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել և ցանկանում է դրանք քննարկել թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ։ 

Հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա ԱՄՆ-ում արդեն առաջիկա օրերին կամ մեկ շաբաթվա ընթացքում:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment