Երթևեկության փոփոխություն է կատարվել Սայաթ-Նովայի պողոտայում

Երթևեկության փոփոխություն է կատարվել Սայաթ-Նովայի պողոտայում

23 հուլիսի 2026 – 15:52 AMT

PanARMENIAN.Net – Հուլիսի 23-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել: Մասնավորապես՝ Սայաթ-Նովայի պողոտայում՝ Սբ. Աննա եկեղեցուն հարակից տարածքում տեղադրված «կայանման տեղ» ճանապարհային նշանը տեղափոխվել է Աբովյան փողոցի ուղղությամբ։

Միաժամանակ Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից մինչև նշված ճանապարհային նշանն ընկած հատվածում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը։

Leave a Comment