Չեխիայի Նամեշտ նադ Օսլավոուի ռազմաօդային բազայի մոտակայքում ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Չեխիայի բանակը։
«Venom ուղղաթիռը կործանվել է Նամեշտ նադ Օսլավոուի 22-րդ ռազմաօդային բազայում։ Օդանավում եղել է հինգ զինծառայող», – ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Փրկարարները աշխատում են դեպքի վայրում։